Jump to content

Երկնքի երեխաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնքի երեխաները
պարս.՝ ‏بچه‌های آسمان և պարս.՝ Bacheha-Ye aseman
Երկիր Իրան
Ժանրդրամա[1][2], մանկական ֆիլմ և հումորային դրամա
Թվականփետրվարի 1, 1997[3][4], սեպտեմբերի 9, 1999[5] և հունվարի 22, 1999[4]
Լեզուպարսկերեն
ՌեժիսորՄաջիդ Մաջիդի[1][6][2]
Սցենարի հեղինակՄաջիդ Մաջիդի
ԴերակատարներՌեզա Նաջի[6][2][7], Մոհամադ Հաջ-Հոսեյնի[7], Ֆերեշտե Սարաբանդի[7] և Քրիստոֆեր Մալեկի[7]
ՕպերատորՓարվիզ Մալեքզադե
ՄոնտաժՀասան Հասանդուսթ
Պատմվածքի վայրԹեհրան
Նկարահանման վայրԹեհրան
Տևողություն89 րոպե
Բյուջե180 000 $
Շահույթ933 933 $[8] և 1 628 579 $[9]
Պաշտոնական կայքէջ

Երկնքի երեխաները (պարս.՝ بچه‌های آسمان), իրանական ընտանեկան դրամա, նկարահանվել է 1997 թվականին, սցենարի հեղինակն ու ռեժիսորը Մաջիդ Մաջիդին է։ Այն պատմում է քրոջ ու եղբոր ու կորցրած կոշիկների հետ կապված նրանց արկածների մասին։ Այն ներկայացվել է 1998 թվականի Օսկար մրցանակաբաշխության` լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում[10]

Ֆիլմն սկսվում է տեսարանով, երբ Ալին վերցնում է իր փոքրիկ քրոջ` Զահրայի վարդագույն կոշիկները կոշկակարի մոտից։ Նա դրանք անուշադրության է մատնում կարտոֆիլ գնելիս։ Այդ ընթացքում մի անտուն մարդ, կարծելով, թե տոպրակի մեջ դրված կոշիկն ուղղակի աղբ է, վերնցում է այն։ Կոշիկները փնտրելիս տղան հարվածում է բանջարեղենի ափսեներին և հետապնդվում է վաճառողի կողմից։

Ալիի ընտանիքն ապրում է թեհրանյան հարավային աղքատ թաղամասում և ֆինանսական խնդիրներ ունի, այսպիսով նա վախենում է ասել ընտանիքին կորուստի մասին։ Տանտերը կռվում է Ալիի մոր հետ, քանի որ վերջինս նրան պարտք է հինգ ամսվա տան վարձը, ընտանիքը չի վճարել նաև բանջարեղեն վաճառողի գումարը։ Ալին կոշիկների մասին պատմում է Զահրային և խնդրում է քրոջն այդ մասին չպատմել մայրիկին. քույրը համաձայնում է։

Այդ երեկո Ալիի հայրը հանդիմանում է նրան` իր հիվանդ մորը չօգնելու համար։ Տնային աշխատանքները կատարելիս քույրն ու եղբայրը նշաններով քննարկում են իրար հատ, թե ինչ անել։ Նրանք որոշում են կիսել Ալիի կոշիկները. Զահրան կհագնի դրանք և դպրոց կգնա առավոտյան, իսկ Ալին կհասնի կեսօրի դասերին։ Բարձր առաջադիմության համար ուսուցիչը ոսկեգույն գրիչ է նվիրում Ալիին, որը նա տալիս է Զահրային` որպես ինչ-որ չափով փոխհատուցում նրա կորցրած կոշիկների համար։ Այնուամենայնիվ, քրոջ ու եղբոր` նույն կոշիկներով դպրոց գնալու արդյունքում Ալին հաճախ ուշանում է դասերից։ Առաջին անգամ տնօրենը ներում է ուշացումը, երկրորդ անգամ զգուշացնում է նրան, իսկ երրորդ անգամ պատվիրում է գնալ տուն և վերադառնալ հայրիկի հետ։ Ալիի ուսուցիչը, տեսնելով երեխայի արցունքները, վստահեցնում է տնօրենին, որ Ալին դասարանի լավագույն սովորողն է և խնդրում է տղային ևս մեկ հնարավորություն տալ։

Մի օր Զահրան նկատում է իր կորցրած վարդագույն կոշիկները մեկ այլ աշակերտի` Ռոյայի, ոտքերին։ Դասերից հետո Զահրան գաղտնի հետևում է Ռոյային մինչև տուն։ Ավելի ուշ նա իր հետ բերում է նաև Ալիին, սակայն երեխաները տեսնելով, որ Ռոյայի հայրը` աղբաման քրքրողը, կույր է, հեռանում են։ Երբ Ռոյան բարձր առաջադիմություն է ցուցաբերում, նրա հայրն իր համար նոր կապույտ կոշիկներ է գնում և դեն է նետում Զահրայի կոշիկները։ Զահրան սարսափում է, երբ իմանում է այդ մասին իր նոր ընկերոջից։

Ալիի հայրը, ցանկանալով անպայման գումար աշխատել, պարտքով մի քանի այգեգործական պարագաներ է վերցնում և Ալիին առաջնորդում Հյուսիսային Թեհրանի հարուստ արվարձանները` այգեգործական աշխատանք գտնելու։ Նրանք առանց որևէ հաջողության փորձում են տարբեր աշխատանքներ գտնել. Ալին հորն օգնում է բանակցելու գործում։ Վերջապես նրանք հասնում են մի մեծ առանձնատան, որտեղ ապրում է մի տղա` 6-ամյա Ալիրեզան իր պապիկի հետ։ Մինչև Ալին խաղում է Ալիրեզայի հետ, նրա հայրն աշխատում է։ Աշխատանքն ավարտելուց հետո Ալիի հայրը զարմանում է պապիկի առատաձեռնությունից։ Տունդարձի ճանապարհին ԱԼին ակնարկում է, որ լավ կլիներ` Զահրայի համար նոր կոշիկներ գնել։ Հայրը նշում է, որ իրենց պայմանները սուղ են։

Ի վերջո, Ալին իմանում է դպրոցականների միջև կազմակերպվող 4 կմ-անոց վազքի մրցույթի մասին. երրորդ տեղի մրցանակը մեկ շաբաթ ճամբարային հանգիստ է և մի զույգ նոր սպորտային կոշիկ։ Ալին հասկանում է, որ սա իր շանսն է Զահրայի համար նոր կոշիկ ձեռք բերելու համար։ Ի հիասթափություն իրեն, նա, չափազանց մեծ ջանք գործադրելով, պատահաբար գրավում է առաջին տեղը։ Ալին վերադառնում է տուն, Զահրան սպասում է նրան։ Մինչև եղբայրը կբացատրեր քրոջը, թե ինչ է տեղի ունեցել մրցույթի ժամանակ, մայրիկը կանչում է աղջկան։

Ֆիլմի մեկ այլ տեսարան ցույց է տալիս, թե ինչպես է երեխաների հայրը տուն վերադառնում` նոր սպիտակ ու վարդագույն կոշիկները պայուսակի մեջ։ Վերջին տեսարանում Ալին իր մերկ ոտքերը սուզում է լողավազանի մեջ։

Որոշ տարբերակներ պարունակում են դրվագ, ըստ որի Ալին հաջողության է հասնում վազորդի կարիերայում։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամրի Ֆարոխ Հաշեմիան` Ալի
  • Բահար Սեդդիքի` Զահրա
  • Ռեզա Նաջի` հայր
  • Ֆերեշտե Սարաբանդի` մայր
  • Դարիուշ Մոխթարի` Ալիի ուսուցիչ
  • Նաֆիզ Ջաֆար-Մոհամադի` Ռոյա
  • Մոհամադ-Հասան Հոսեինիան` Ռոյայի հայր
  • Մոհամադ-Հոսեին Շահիդի` Ալիրեզա
  • Քազեմ Ասքարփուր` պապիկ
  • Քրիստոֆեր Մալեքի` աղ վաճառաող

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Թեհրանում։ Փորձ է արվել նկարահանումը գաղտնի պահել` քաղաքի առավել իրական պատկեր ստանալու համար։ Նկարահանման ծախսերը կազմել են 180.000 ԱՄՆ դոլար[11]։

«Երկնքի երեխաները» ֆիլմի պրեմիերան կայացել է 1997 թվականին, Թեհրանում, Ֆաջր միջազգային կինոփառատոնի ժամանակ և արժանացել է մի շարք մրցանակների։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 1999 թվականի հունվարի 22-ին, ամերիկյան տոմսարկղերում այն հավաքել է $933,933 հասույթ[12]։ Ամբողջ աշխարհում հավաքած հասույթը կազմել է $1,628,579[11]:

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է դրական արձագանքների։ Որոշ քննադատներ այն համեմատել են Վիտտորիո դե Սիկայի «Հեծանիվների գողերը» (1948) ֆիլմի հետ։ Մի քանի բացասական արձագանքները վերաբերվում էին չափազանց պարզ սյուժետային գծին և մի քանի անպատասխան մնացած հարցերին։ Ռոջեր Էբերտի անդրադարձը Chicago Sun-Times-ում ֆիլմն անվանում է «գրեթե կատարյալ մանկական ֆիլմ», որտեղ «պակասում է ցինիզմն ու սրախոսությունը, որն այնքան զվարճացնում է ամերիկացի երեխաներին, և բոցավառվում է բարեսիրտ մաքրությամբ»[13]։

1998 թվականին այն դարձել է իրանական առաջին ֆիլմը, որը ներկայացվել է Օսկար մրցանակի` Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում` զիջելով մրցանակը իտալական «Կյանքը հիասքանչ է» ֆիլմին (ռեժիսոր` Ռոբերտո Բենինյի)։ Ֆիլմի ամերիկյան հասույթի մեծ մասը եկել է առաջադրումից հետո[14]։ Օսկարի մրցանակաբաշխությանն առաջարվելուց հետո ֆիլմը հայտնի է դառնում աշխարհում, 1999-2001 թվականներին այն ցուցադրվում է եվրոպական, հարավաֆրիկյան, ասիական մի շարք երկրներում։ Այն հաջողությամբ ցուցադրվում է մի շարք փառատոններում և արժանանում մի շարք պարգևների։ Այն մրցել է Ամերիկյան կինոինստիտուտի 1997 թվականի փառատոնի գլխավոր մրցանակի համար[15]։

Ֆիլմը դիտելիս սինգապուրցի կինոռեժիսոր Ջեք Նեոն և նրա կինը հեռացել են արտասվելով` «տեսնելով երեխաների սերը միմյանց հանդեպ»[16][17]։ Երկնքի երեխաները ոգեշնչել է Նեոյին բացահայտել սինգապուրցի երիտասարդների խնդիրները 2002 թվականին նկարահանած իր «Ես ապուշ չեմ» ֆիլմում[16][17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0118849/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film291595.html
  3. https://www.imdb.com/title/tt0118849/releaseinfo?ref_=tt_dt_dt
  4. 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
  5. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=13935
  6. 6,0 6,1 http://stopklatka.pl/film/dzieci-niebios
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.imdb.com/title/tt0118849/fullcredits
  8. Box Office Mojo — 1999.
  9. The Numbers — 1997.
  10. «The 71st Academy Awards (1999) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. 11,0 11,1 «Bacheha-Ye aseman - Box Office Data, Movie News, Cast Information». The Numbers. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  12. «Children of Heaven (1999)». Box Office Mojo. 2002 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  13. «Children Of Heaven :: rogerebert.com :: Reviews». Rogerebert.suntimes.com. 1999 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  14. «Children of Heaven - 1999 Academy Awards Profile». Boxofficemojo.com. 1999 թ․ հունվարի 22. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  15. «AFI Fest 1997: Film Programs». Afi.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 23-ին.
  16. 16,0 16,1 Ho, Karl (2003-08-06), "Neo kidding", The Straits Times.
  17. 17,0 17,1 Ho, Karl (2002-01-31), "Jack as court jester", The Straits Times

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]